Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Պատմական 2 իրադարձություն՝ նոյեմբերի 15-ին !!!
Եվ այսպես․
Նոյեմբերի 15-ին ուղիղ 6 ժամով Շուխոնց Ավետարանը Մատենադարանից դուրս կբերվի և կտեղափոխվի Զինվորի տուն: Ժամը 12։00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում ոչ միայն Հայրենիքի պաշտպանները, այլ բոլոր ցանկացողները կարող են այցելել Զինվորի տան Մատուռ, հաղորդակցվել ձեռագիր մատյանի զորությանը: Հավատավոր մարդիկ հնարավորություն կունենան աղոթել խնդրակատար Ավետարանի մոտ և օրհնություն ստանալ հրաշագործ Մատյանից:
Նոյեմբերի 15-ը պատմական օր է Երևանի պետական բժշկական համալսարանի համար և պատիվ՝ մեզանից յուրաքանչյուրի համար․․․ Մեզ, ուսանողական համայնքին և պրոֆեսորադասախոսական կազմին պատիվ է ընձեռվել մասնակից դառնալ մի պատմական իրադարձության:
Սպիտակ Բանակը նախաձեռնել և հանձն է առել Ամիրդովլաթ Ամասիացու հայտնի աշխատության՝ «Օգուտ բժշկության» գրքի ընդօրինակված ձեռագիրը ձեռք բերել և նվիրել Մատենադարանին: