Կարևոր իրադարձություններ

ԿԸՀ-ի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի ընտրական հմտությունների ցանցին հաստատվել է

12 Նոյեմբեր, 2024 15:24
ԿԸՀ-ի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի ընտրական հմտությունների ցանցին հաստատվել է

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը և  ԿԸՀ նախագահի օգնական Լուսինե Հովակիմյանը հոկտեմբերի 20-ից 25-ը ներառյալ գործուղվել են Բենինի Հանրապետություն՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի ընտրական հմտությունների ցանցի (RECEF) կողմից կազմակերպված միջոցառմանը։

Գիտաժողովի ընթացքում քննարկվել է «Տեղեկատվության մանիպուլյացիա ընտրական գործընթացի ընթացքում թվային մեդիայի և սոցիալական ցանցերի դարաշրջանում», «Ընտրությունների կառավարման մարմինների ռազմավարությունները» թեմաները։

Միջոցառումը եզրափակվել է RECEF-ի տարեկան Գլխավոր համաժողովով, ընթացքում հաստատվել է ՀՀ ԿԸՀ-ի անդամակցությունը կառույցին։

Քննարկումն իրականացվել է Բենինի Ինքնավար ազգային ընտրական հանձնաժողովի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ։ 

Միջոցառմանը մասնակցել են շուրջ 33 ֆրանկոֆոն երկրների ընտրական համակարգերի ներկայացուցիչներ, բանախոսներ, բարձրաստիճան հյուրեր։

 

Լրահոս

Դիտել ավելին