Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։32-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ էփրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Մ․ Ս․-ին (ծնված 1960 թ․) ավտոմեքենայով իջեցրել են սարալանջից (մոտ 2 կմ) և մոտ 200 մ պատգարակել դեպի շտապօգնության ավտոմեքենա։