Կարևոր իրադարձություններ

Իսրայելը մերժում է Գազայում սովի մասին նախազգուշացումը

10 Նոյեմբեր, 2024 10:39
Իսրայելը մերժում է Գազայում սովի մասին նախազգուշացումը

Գազայի հյուսիսում գտնվող որոշ հատվածներում մոտալուտ սովի մեծ հավանականություն կա, և պատերազմող կողմերից անհապաղ գործողություններ են պահանջվում աղետալի իրավիճակը մեղմելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել Սովի մոնիտորինգի անկախ կոմիտեն։

Իսրայելը մերժում է պարենային անվտանգության համաշխարհային փորձագետների խմբի նախազգուշացումը հյուսիսային Գազայի հատվածում սովի մասին:

Իսրայելական զինվորականները հայտարարել են, որ ուժեղացրել են օգնության աշխատանքները՝ ներառյալ ուրբաթ օրը լրացուցիչ անցակետի բացումը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը մտահոգիչ է համարում, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածի հյուսիսային մեկ ամիս ռազմական շրջափակումը, որը կարող է 95,000 խաղաղ բնակիչների ծուղակը գցել, սովի է հանգեցրել:  

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին