Ինչպես արդեն հայտնել էինք, նոյեմբերի 9-ին՝ ժամը 08:26-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երկաթուղայինների փողոցի շենքերից մեկում:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։27-ին, մարվել՝ 12:39-ին: Այրվել են երկու բնակարան՝ գույքով (ընդհանուր մոտ 85 քմ) և երրորդ բնակարանը՝ մասամբ (մոտ 25 քմ): Փլուզվել են երկու բնակարանների միջսենյակային պատերը, բաղդադե առաստաղից մոտ 25 քմ և շենքի տանիքից մոտ 80 քմ հատված:
Փրկարարները հայտնաբերել են Ա. Ա.-ի (ծնված 1953 թ.) դին:
Քանդման աշխատանքներին ներգրավվել է մեկ տրակտոր: