Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». ՔՊ-ն դեմ է հայտարարություն ընդունելուն

09 Նոյեմբեր, 2024 09:11
«Հրապարակ». ՔՊ-ն դեմ է հայտարարություն ընդունելուն

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել ԱԺ հրատապ նիստ գումարելու նախաձեռնությամբ՝ գալիք երեքշաբթի։ Ընդդիմությունը պահանջում է ԱԺ հայտարարություն ընդունել Բաքվում գտնվող ռազմագերիների եւ պատանդների ազատ արձակման կոչով.

«Ադրբեջանական ագրեսիայի եւ արցախահայության բռնի տեղահանման հետեւանքով ավելի քան 1 տարի ապօրինաբար գերության մեջ են պահվում Արցախի Հանրապետության բազմաթիվ հայազգի քաղաքացիներ, իրենց տունն ու հայրենիքը պաշտպանող անձինք, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Բաքվի բանտերում մեր հայրենակիցներին պահելն ու խոշտանգելը ոչ միայն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետեւանք է, որի դրսեւորումները չեն դադարում մինչ օրս, այլեւ առկա բանակցային գործընթացում մարդկային կյանքերը, ազատությունն ու արժանապատվությունը որպես ճնշման միջոց օգտագործելու փորձ»։

Նման պայմաններում, ըստ ընդդիմադիրների, Բաքվում COP-29-ի անցկացմանը զուգընթաց` «ՀՀ ԱԺ-ն պարտավոր է վերաբերմունք արտահայտել այս անմարդկային եւ միջազգային իրավունքի համաձայն դատապարտելի երեւույթին՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով եւ ակնկալելով վերջինիս ազդեցության կիրառումը՝ պահանջելով Ադրբեջանից անմիջապես ազատ արձակել գերեվարված եւ պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ մյուս բոլոր հայ գերիներին»։

Մեր տեղեկություններով, ՔՊ-ն չի ուզում նման հայտարարություն տարածել, եւ այս նախաձեռնությունը կյանքի չի կոչվի»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին