ՃՏՊ Աշտարակի խճուղում․ կա տուժած
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 15։07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1990 թ․) դուրս է եկել Աշտարակի խճուղու էստակադայի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին, ընկել Հալաբյան փողոցի թիվ 19ա հասցեի մոտակայքով ընթացող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1958 թ․) վրա՝ վնասելով դիմային հատվածը և շրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և իրականացրել հերթապահություն։