Ֆրանսիան ուրախ է, որ Հայաստանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) Կողմերի հաջորդ համաժողովը (COP 17) 2026 թվականին։
«Ֆրանսիան վճռականորեն աջակցել է այդ որոշմանը, որն ընդունել էին CBD Կողմերը Կալիում (COP 16): Ֆրանսիան կաջակցի Հայաստանին այս ապագա COP 17-ը հաջողությամբ ապահովելու համար:
Այդ միջոցառումը կարևոր նշանակություն կունենա Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման համար»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: