Կարևոր իրադարձություններ

Հայաստանն առաջին անգամ միասնական ազգային տաղավարով մասնակցում է «BAZAAR BERLIN» տոնավաճառին

08 Նոյեմբեր, 2024 20:43
Հայաստանն առաջին անգամ միասնական ազգային տաղավարով մասնակցում է «BAZAAR BERLIN» տոնավաճառին

Նոյեմբերի 6-10-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում անց է կացվում «BAZAAR BERLIN» 60-րդ միջազգային տոնավաճառը, որին Հայաստանը մասնակցում է առաջին անգամ միասնական ազգային տաղավարով՝ ներկայացնելով 6 ընկերության արտադրանք։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Հայկական ընկերությունների ներկայացուցիչները միջոցառման նախօրեին հանդիպել են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանին և քննարկել հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի ԳԴՀ և եվրոպական այլ երկրներ։

Նոյեմբերի 8-ին Վիկտոր Ենգիբարյանն այցելել է հայկական տաղավար և ծանոթացել ներկայացված արտադրանքին։

 

Լրահոս

Դիտել ավելին