Ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրեն 63-ամյա Ալյոշա Մ-ն․, նրա վիճակը գնահատվում է ծանր։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ նա և իր վարորդը Վայք քաղաքի «Ֆուդ կորտ» սննդի կետում վիճաբանել են Սյունիքի բնակիչ 31-ամյա Անդրանիկ Փ․-ի հետ։
Որոշ ժամանակ անց, վերջինս մի խումբ անձանց հետ «Մարիլա»-ի դիմաց ծեծի է ենթարկել Ալյոշա Մ․-ին։
Միջադեպի մասնակիցներ Անդրանիկ Փ․-ն և Դավիթ Մ․-ն հայտնաբերվել և տեղափոխվել են ոստիկանություն։