Կարևոր իրադարձություններ

Գերմանիայի նախագահն ազատել է միանգամից երեք նախարարի

07 Նոյեմբեր, 2024 21:47
Գերմանիայի նախագահն ազատել է միանգամից երեք նախարարի

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պաշտոնանկ է արել Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին, արդարադատության նախարար Մարկո Բուշմանին և կրթության և գիտական հետազոտությունների նախարար Բետինա Ստարկ-Վաթցինգերին։

Ինչպես գրում են ԶԼՄ-ը, Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը հայտնել է, որ իշխող կոալիցիայի ճգնաժամը պայմանավորված է ֆինանսների նախարարության՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցում անհամաձայնությամբ։

Նոյեմբերի 7-ին Շտայնմայերը հայտարարել էր Բունդեսթագը ցրելու և Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ սկսելու պատրաստակամության մասին, եթե պատգամավորները հրաժարվեն վստահել կանցլեր Օլաֆ Շոլցին։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին