Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Նեթանյահուն առաջիններից մեկն է, ով զանգահարել է Թրամփին։
Զրույցն անցել է ջերմ, վարչապետը շնորհավորել է նորընտիր նախագահ Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Նեթանյահուն և Թրամփը քննարկել են իրանական սպառնալիքը և պայմանավորվել են միասին աշխատել Իսրայելի անվտանգության համար»,- հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։