Կարևոր իրադարձություններ

Սևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)

04 Նոյեմբեր, 2024 12:19
Սևանում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Բոգդան Նիկողոսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։

Մասնավորապես՝ 

 արտադրամասն ապահովված չի եղել սանհանգույցներով, 

 արտադրամասի հատակների, պատերի և դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող  նյութերից, 

 առաստաղները ապահով չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, 

 բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր, 

 չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ:

 

Լրահոս

Դիտել ավելին