Այսօր Իրանի հյուսիսում՝ Հերմսար քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 24-ի։
Ինչպես հայտնում է Tasnim-ը, Հերմսարում տեղի ունեցած 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 18 տուժած տեղափոխվել է հիվանդանոց՝ հետագա բուժման համար, իսկ մնացածը տեղում բուժօգնություն են ստացել։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 05:16-ին: