«Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում ՆԳՆ ՓԾ խմբերի գործողությունները» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:
Հոկտեմբերի 25-ին ՆԳՆ փրկարար ծառայության Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության կողմից կազմակերպել և անց է կացվել «ՀԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարի դեպքում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճառագայթային մոնիտորինգի խմբերի գործողությունները» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որը ղեկավարում էր ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ, փ/ծ գնդապետ Գուրգեն Մարտիրոսյանը։