Կարևոր իրադարձություններ

Արգելափակող պարտադիր գոտի՝ Երևանի փողոցների շինհրապարակներում (տեսանյութ)

28 Հոկտեմբեր, 2024 16:53
Արգելափակող պարտադիր գոտի՝ Երևանի  փողոցների շինհրապարակներում (տեսանյութ)

Երևան քաղաքի ավագանու որոշմամբ՝ մայրաքաղաքի փողոցների շինհրապարակների ողջ տարածքում՝ տեսանելի վայրերում տեղադրվում են կատարվող աշխատանքների մասին իրազեկող ցուցատախտակներ:

Քանդվող տարածքի բոլոր կողմերի երկայնքով ստեղծվում է արգելափակող գոտի՝ օգտագործելով մետաղական ճաղավանդակներից պատրաստված առնվազն 1.5 մետր բարձրությամբ ժամանակավոր պատնեշներ՝ լուսանդրադարձիչ նյութերով և լուսատու սարքերով: 

Պարտադիր է նաև շինհրապարակներին հարող ասֆալտապատ մակերեսի կտրվածքի ամբողջ պարագծով ասֆալտածածկի ճեղքերը փակել  բիտումապոլիմերային մածիկով:

Երևանում վերգետնյա մալուխները փուլ առ փուլ կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. ընդհանուր առմամբ կփորվի շուրջ 80 կմ խրամուղի:

 

Լրահոս

Դիտել ավելին