Կարևոր իրադարձություններ

Աշխարհի բնակչության մոտավորապես 2,2 միլիարդն ունի տեսողական խանգարումներ

11 Հոկտեմբեր, 2024 18:48
Աշխարհի բնակչության մոտավորապես 2,2 միլիարդն ունի տեսողական խանգարումներ

ՀՀ առողջապահության նաարարությունից հայտնում են, որ աչքի հիվանդությունները և տեսողության խանգարումները լայն տարածում ունեն ամբողջ աշխարհում. դրանցից շատերը կանխարգելիչ միջոցառումների և ճիշտ բուժման բացակայության հետևանք են:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` աշխարհի բնակչության մոտավորապես 2,2 միլիարդն ունի տեսողական խանգարումներ, որոնց զարգացման և խորացման պատճառներից են ժամանակակից կյանքում`

գաջեթների, հեռախոսների և համակարգիչների էկրանային ժամանակի չարաշահումը,

աչքերի չորությունը,

վնասակար սովորույթները,

գերհոգնածությունը,

ոչ ճիշտ սննդակարգը և այլն:

Տեսողական խանգարումների ամենահաճախ հանդիպող պատճառներն են աչքի ռեֆրակցիոն անոմալիաները և կատարակտը: Անդառնալի կուրության հանգեցնող ակնային հիվանդությունների շարքում առաջին տեղն է զբաղեցնում գլաուկոման, որը սովորաբար ընթանում է անախտանիշ և հայտնաբերվում հիվանդության ուշ փուլերում:

Մանկական հասակում կուրության հանգեցնող հիվանդությունների շարքում հատուկ ուշադրության կարիք ունի անհասության ռետինոպաթիան, որը 1500 գրամից պակաս և 34 շաբաթականից շուտ ծնված երեխաների մոտ է դիտվում:

Հայաստանում այս երեխաները հետազոտվում են դեռևս նորածնային վերակենդանացման բաժանմունքներում և անհրաժեշտության դեպքում ստանում են կանխարգելիչ բուժում` դեղորայքային, վիրահատական, ներառյալ վիտրեոռետինալ վիրահատությունները, որոնց իրականացման համար նախկինում ստիպված էին երեխաներին տանել արտերկիր:

Երիտասարդների շրջանում ակնային հիվանդություններից լայն տարածում ունի կերատոկոնուսը, որը բերում է տեսողության իջեցման և անկանոն աստիգմատիզմի առաջացման:

 

 

Լրահոս

Դիտել ավելին