Կարևոր իրադարձություններ

Քաղաքապետարանի պատասխանը՝ Արթուր Չախոյանին

11 Հոկտեմբեր, 2024 20:13
Քաղաքապետարանի պատասխանը՝ Արթուր Չախոյանին

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ի պատասխան բլոգեր Ա․ Չախոյանի՝ հոկտեմբերի 10-ի ուղիղ եթերի և հոկտեմբերի 11-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց իրականացրած ակցիայի՝ տեղեկացնում եմ․
 
Բլոգերն իր խոսքում նշում է, որ համայնքային հողերը, այգիների տարածքները չպետք է վաճառվեն։ Նոր գլխավոր հատակագիծը թույլ է տալիս կանաչ գոտիները, այգիների տարածքները օտարել։ Ըստ այդմ՝ Վ․ Բալասանյանը Նոր Նորք վարչական շրջանում սկսել է հողազավթման գործընթաց և ներկայացրել է փաստաթղթեր՝ այն օրինականացնելու։
 
Տեղեկացնում եմ, որ նախորդ գլխավոր հատակագծով Երևան քաղաքում ներառված այգիները և կանաչ տարածքները ընդգրկված էին ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԻՆԵՐ ձևակերպմամբ, ինչը համաձայն Հողային օրենսգրքի՝ չէր համադրվում 60-րդ հոդվածով առկա չօտարման ենթակա հողերի ձևակերպման հետ։
 
Նոր գլխավոր հատակագծում Երևան քաղաքի այգիները, զբոսայգիները և պուրակները հին ձևակերպումից դուրս են եկել և ձևակերպվել են որպես ընդհանուր օգտագործման հողեր, մասնավորապես՝ զբոսայգիներ և պուրակներ, ինչը միանշանակ համապաասխանում է Հողային օրենսգրքի ձևակերպումներին։ Ըստ այդմ՝ կարելի է ենթադրել, որ առկա ձևակերպման պարագայում ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՅԳՈՒ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԿԱ ՀՈՂԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԵԼ ԿԱՄ ՕՏԱՐՎԵԼ։
 
Իսկ վերաբերվում է Վ․ Բալասանյանի կողմից իրականացված գործողություններին, ապա հիշեցնեմ, որ դեռևս այս երկուշաբթի՝ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ուղիղ եթերի ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվել է, որ ըստ էության հողազավթման աշխատանք չի իրականացվել , քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից համայքային հողի վրա արվող աշխատանքները կանխվել և դադարեցվել են։
 
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Վ․Բալասանյանի անունով այդ հողակտորի վերաբերյալ որևէ փաստաթղթային հիմք կամ դիմում Երևանի քաղաքապետարանում առկա չէ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին