Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի ավագ դպրոցի շենքում հրդեհ է բռնկվել։
Տեղում պարզվել է, որ հրդեհի նշաններ չկան, իսկ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հայտնաբերել են ահազանգ տվողին, ով 10-ամյա տղա է: