Կարևոր իրադարձություններ

Անդամակցություն՝ Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադիր խորհրդին

10 Հոկտեմբեր, 2024 18:00
Անդամակցություն՝ Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադիր խորհրդին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հոկտեմբերի 9-ին Եվրոպայի Խորհրդի կողմից նշանակվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հիմնադիր խորհրդի անդամ՝ 3 տարի ժամկետով:

Այս պաշտոնում նա ներկայացնելու է Եվրոպայի խորհուրդը:

WADA-ի 42 անդամներից բաղկացած խորհուրդը որոշումներ կայացնող բարձրագույն մարմինն է: Այն կազմված է հավասարապես օլիմպիական շարժման և հանրային իշխանությունների ներկայացուցիչներից:

Ներկայում խորհրդի գրեթե կեսը (20/42) կազմված է միջազգային ակտիվ կամ նախկին մարզիկներից:

«Սպորտում դոպինգի դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիային Հայաստանն անդամակցում է 2010 թվականից: WADA-ն մշակում է հակադոպինգային ընդհանուր ստանդարտներ և հակադոպինգային օրենսգիրք, որոնք ենթակա են պարտադիր կատարման անդամ բոլոր պետությունների կողմից:  

Միայն պետությունների կողմից WADA-ի օրենսգրքի համապատասխանության և անդամավճարի վճարման պայմանով են Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) և Միջազգային մարզական ֆեդերացիաները թույլ տալիս պետությունների մարզական պատվիրակություններին մասնակցել Օլիմպիական խաղերին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին