Կարևոր իրադարձություններ

«Ծիրանի» ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել. կա 2 վիրավոր

16 Սեպտեմբեր, 2024 23:41
«Ծիրանի» ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել. կա 2 վիրավոր

Սեպտեմբերի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:20-ի սահմաններում Աբովյան համայնքի «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Մարատ Հ.-ի վարած «Ford Transit» և Երևանի բնակիչ 31-ամյա Արմեն Գ.-ի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «Nissan»-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 38-ամյա Սահակ Ղ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

 

Լրահոս

Դիտել ավելին