Կարևոր իրադարձություններ

Պուտինը կայցելի Հռոմի ստատուտը ստորագրած Մոնղոլիա

30 Օգոստոս, 2024 08:47
Պուտինը կայցելի Հռոմի ստատուտը ստորագրած Մոնղոլիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 3-ին կայցելի Մոնղոլիա։

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը Մոնղոլիա կժամանի երկրի նախագահի հրավերով՝ մասնակցելու ճապոնական զինված ուժերի նկատմամբ Խորհրդային և Մոնղոլական զորքերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Մոնղոլիան ստորագրել է Հռոմի ստատուտը: Մոնղոլիան Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը ստորագրել է 2000 թվականին, իսկ վավերացրել է 2002-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին