Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի էլ․ հավաքակայանում (ԴԵՊՈ) այսօր սահմանվել և գրանցվել է երկու նոր ռեկորդ, որի ընթացքին հետեւում էր նաեւ Երեւանի Մետրոպոլիետենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը։
Երեւանի կրկեսի արտիստ, յոգ, նկարիչ, ինժեներ-կոնստրուկտոր, 36 ամյա Դավիթ Ոսկանյանը սահմանել է նոր ռեկորդներ։
Մեկ վագոն՝ 33 եւ երկու վագոն՝ ընդհանուր 67 (33 եւ 34) տոննայանոց վագոնները քաշելու համար Դավիթն օգտագործել է դանակներ։
Այսօրվա սահմանած ռեկորդներից բացի՝ Դավիթ Ոսկանյանը նախկինում գրանցել է երկու այլ ռեկորդ եւս։
Դավիթին մաղթենք նոր հաջողություններ ու ռեկորդներ։