Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը կարիերայում ավելացրել է նաև Օլիմպիական ոսկին։
37-ամյա մարզիկը հաղթել է իսպանացի Կառլոս Ալկարասին։
«Ես դեռ ուշքի չեմ գալիս: Այս հաղթանակիս համար ներդրել էի ամեն ինչ՝ սիրտս, հոգիս, մարմինս, ընտանիքս, ամեն ինչ, որ հաղթեի Օլիմպիական ոսկին»,-հաղթանակից հետո ասել է Ջոկովիչը։