Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:
Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է Դիլիջան քաղաքում, որտեղ վարչապետին ներկայացվել են Տ-10-34, /Մ-4/ - Լեռնային Հայաստան առողջարան ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից: Աշխատանքներն ընթացքի մեջ են:
Դիլիջան քաղաքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Շամախյան ½ հասցեում մասնավոր հատվածի կողմից «Ալլուր» բնակելի համալիրի կառուցման աշխատանքների ընթացքին: Ներդրումների ծավալը հասնում է 6․1 մլրդ դրամի։ Կառուցվում են 6 վեցհարկանի բազմաբնակարան բնակելի շենքեր, որից մեկը՝ նախկին հացի գործարանի շենքն է։ Այն ներկա պահին վերակառուցվում է որպես բազմաբնակարան բնակելի շենք:
Վարչապետի հաջորդ կանգառը Դիլիջան քաղաքի երկրագիտական թանգարանում էր, որտեղ ներկայացվել է Այվազովսկու վերականգնված կտավը: Նշվել է, որ վերջինիս վերականգնման նախաձեռնությունը Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինության կողմից է, ծրագիրը հովանավորվել է մասնավոր անձի կողմից:
Հաջորդիվ՝ Նիկոլ Փաշինյանն այցելել է Դիլիջան քաղաքի թիվ 5 մանկապարտեզ, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 91 մլն դրամ է, որից 61 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Նախատեսվում է հիմնանորոգել մանկապարտեզի շենքը, կառուցել ջեռուցման համակարգ, բարեկարգել տարածքը։ Ավարտը նախատեսվում է 2024 թվականի դեկտեմբերին:
Կառավարության ղեկավարը հաջորդիվ ծանոթացել է Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի ջրագծի կառուցման ընթացքին: Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրի ջրամատակարարման համակարգի արդիականացման շրջանակում սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 288 մլն դրամ է, որից 187 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը ։ Կատարվել են մոտ 8000 գծմ ջրագծի կառուցման /50-219մմ պողպատե և պոլիէթիլենային խողովակներով/ աշխատանքներ:
դրամ է, ճանապարհի ընդհանուր երկարությունը 15 կմ։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։ Աշխատանքները կավարտվեն մինչ տարեվերջ: Վերոնշյալ ճանապարհաշինական ծրագրերին միջոցները հատկացրել է Կառավարությունը:
Բերդ համայնքում վարչապետը ծանոթացել է Բերդ, Նավուր, Այգեպար բնակավայրերում ներհամայնքային ճանապարհների և բակային տարածքների սալիկապատում ծրագրի ենթածրագրով Բերդ համայնքում իրականացվող տուֆապատման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող ենթածրագրի ընդհանուր արժեքը 293 մլն դրամ է, որից 220 մլն դրամը տրամադրել է կառավարությունը:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հ-36-ից մինչև Չինչին ճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին:Ծրագրի արժեքը 1,3 մլրդ դրամ է 2024 թվականին նախատեսվում է հիմնանորոգել 6,9 կմ հատվածը: Աշխատանքները կշարունակվեն հաջորդ տարի:
Գործադիրի ղեկավարին ներկայացվել են ՀՀ կառավարության Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում կառուցված և կառուցման փուլում գտնվող անհատական բնակելի տներ: Այդ նպատակով շահառուներին պետությունը հատկացրել է 16-ական մլն դրամ: Աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեով: Բնակելի տների սեփականատերերը շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ Կառավարության կողմից նման ծրագիր նախաձեռնելու համար: Նշվել է, որ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում ծրագիրն առաջացրել է մեծ հետաքրքրություն և ներկայումս ընթացքի մեջ են նմանատիպ բազմաթիվ բնակելի տների կառուցման աշխատանքներ:
Վարչապետը հաջորդիվ ծանոթացել է Իջևան համայնքի Իջևան, Ազատամուտ, Աչաջուր, Այգեհովիտ, Գետահովիտ և Գանձաքար բնակավայրերի ճանապարհների և բակերի հիմնանորոգում, ասֆալտապատում ծրագրի ենթածրագրով Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատման ընթացքին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող ենթածրագրի ընդհանուր արժեքը 168 մլն դրամ է, որից 92 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։ Իրականացվում են 2034 գծմ ճանապարհի վերակառուցման աշխատանքներ, 11880քմ մակերեսի վրա: Աշխատանքներն ավարտական փուլում են: