Կարևոր իրադարձություններ

Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում

11 Հուլիս, 2024 15:18
Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է  Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի` «Անդրազգային հանցավորության գործերով միջազգային-իրավական համագործակցությունը» խորագրով հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում:

Հոդվածում ներկայացվել են անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ այդ համատեքստում կարևորելով քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ Ասոցիացիայի մասնագիտական պարբերականում առաջին հոդվածը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետությունում կիբերհանցավորության դեմ պայքարի առանձնահատկություններին:

 

Լրահոս

Դիտել ավելին