Կարևոր իրադարձություններ

Մտքեր են փոխանակվել տեղական դեղագործական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման և դրանց բավարար ներուժի վերաբերյալ

11 Հուլիս, 2024 14:26
Մտքեր են փոխանակվել տեղական դեղագործական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման և դրանց բավարար ներուժի վերաբերյալ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հուլիսի 11-ին հանդիպել է դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ոլորտի խնդիրները քննարկելու նպատակով։

Քննարկվել են դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիրը, ոլորտում իրականացվող պետական տնտեսական քաղաքականությունն ու ոլորտում գործող ընկերություններին տրամադրվող պետական աջակցության միջոցառումները, որոնք Կառավարության որոշմամբ ընդունվել են այս տարի։

Ոլորտի ներկայացուցիչները դրական են գնահատել Կառավարության ջանքերը դիվերսիֆիկացման և ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ, նշել, որ Հայաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որն ապահովում է դեղագործական արտադրանքի ամբողջական ցիկլը։

Անդրադարձ է կատարվել արտադրական գործունեության միջազգային չափանիշներին համապատասխանելու հավաստագրերի, որակի ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներին։

Մտքեր են փոխանակվել տեղական դեղագործական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացման, ծավալների ավելացման և դրանց բավարար ներուժի վերաբերյալ։

Արտասահմանյան շուկաներում տեղական արտադրանքի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով ընդգծվել է միջազգային ցուցահանդեսներին ակտիվ մասնակացության կարևորությունը և Կառավարության գործուն ջանքերը դրանց համաֆինանսավորման ուղղությամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ձևաչափով պարբերական հանդիպումների անցկացման վերաբերյալ։

 

Լրահոս

Դիտել ավելին