Կարևոր իրադարձություններ

Բելգիայի հետ մենք ունենք ակտիվ քաղաքական երկխոսություն. Միրզոյան (լուսանկարներ)

11 Հուլիս, 2024 12:58
Բելգիայի հետ մենք ունենք ակտիվ քաղաքական երկխոսություն. Միրզոյան (լուսանկարներ)

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգի հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները։

«Բելգիայի հետ մենք ունենք ակտիվ քաղաքական երկխոսություն, ձևավորել ենք համագործակցության ամուր հիմքեր և տեսնում ենք գործընկերության խորացման նշանակալի հեռանկարներ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՄ հարթակում, բազմակողմ ձևաչափերում»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը։ Անդրադարձ է կատարվել առանցքային ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերին։

Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները հանգամանալից քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային մի շարք հարցեր: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵՄ հետ համագործակցության խորացումը, գործընկերության նոր օրակարգի ձևավորումը, այդ թվում նաև՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել առկա գործիքակազմի արդյունավետ կիրառմանը, առաջիկա ծրագրերին, ինչպես նաև Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին