Կարևոր իրադարձություններ

Առողջապահության ազգային ինստիտուտում կստեղծվի վերապատրաստումների և քննական սիմուլյացիոն կենտրոն

10 Հուլիս, 2024 21:14
Առողջապահության ազգային ինստիտուտում կստեղծվի վերապատրաստումների և քննական սիմուլյացիոն կենտրոն

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ներկա է գտնվել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) և «Թրավելինգ դոքթորս» առողջապահական հասարակական կազմակերպության միջև համագործակցության պայմանագրի ստորագրման արարողությանը:

Համագործակցության շրջանակներում ԱԱԻ-ում կստեղծվի նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, կահավորված վերապատրաստումների և քննական սիմուլյացիոն կենտրոն, որտեղ բուժաշխատողների համար կանցկացվեն արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնության դասընթացներ:

Լենա Նանուշյանը նշել է, որ նախատեսվում է վերապատրաստման այս ծրագիրը ներառել բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման պարտադիր դասընթացների շարքում: Իսկ ստացած հմտությունները գործնականում կիրառելի դարձնելուն կնպաստի գիտելիքների ստուգման թեստավորման համակարգը, որը ևս մոտ ապագայի ծրագրերի ցանկում է:

Օգնության հասնելու անհրաժեշտությունը կարող է ծագել ցանկացած պահի և վայրում ու նման իրավիճակում հայտնվողը պետք է տիրապետի «կյանք փրկելու» հիմնարար գիտելիքների։

 

 

Լրահոս

Դիտել ավելին