Կարևոր իրադարձություններ

Կողմերը նշել են խաղաղության հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ գրանցված առաջընթացը (տեսանյութ)

10 Հուլիս, 2024 20:46
Կողմերը նշել են խաղաղության հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ գրանցված առաջընթացը (տեսանյութ)

Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները։

Կողմերը երախտագիտություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը հյուրընկալելու համար։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին