Կարևոր իրադարձություններ

Երթևեկության փոփոխություն՝ Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի խաչմերուկում և Պուշկինի փողոցում

10 Հուլիս, 2024 19:48
Երթևեկության փոփոխություն՝ Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի խաչմերուկում և Պուշկինի փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում, մասնավորապես,Գրիգոր Լուսավորչի փողոցից կարգելվի հետադարձը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Նույն նպատակով հուլիսի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պուշկինի փողոցում:

Մասնավորապես՝ Տերյան փողոցից դեպի Նալբանդյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում համապատասխան գծանշում կարվի, և ճանապարհային նշաններ կտեղադրվեն:

 

Լրահոս

Դիտել ավելին