Կարևոր իրադարձություններ

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել տնօրենին

10 Հուլիս, 2024 19:24
ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել տնօրենին

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև կազմակերպության առաջնայնություններին առնչվող մի շարք հարցեր։
 
ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամակցության շրջանակում Հայաստանի ստանձնած հանձնառությունների կյանքի կոչման և Կազմակերպության ծրագրային առաջնայնությունների իրականացման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրման պատրաստակամությունը։
 
Անդրադառնալով մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող նախաձեռնություններին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը գլխավոր տնօրենի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին և ընդգծել դրանք հասցեագրելու հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ից ակնկալվող գործուն քայլերի կարևորությունը։
 
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն շնորհավորել է ՀՀ մշտական ներկայացուցչին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով պատասխանատու առաքելության իրականացման գործում:
 

Լրահոս

Դիտել ավելին