Կարևոր իրադարձություններ

Կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

10 Հուլիս, 2024 18:25
Կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանի գլխավորությամբ հուլիսի 9-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։

Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, օրակարգային հիմնական թեման հարկային ճեղքի նվազեցման մասով Պետական եկամուտների կոմիտեի կողմից շրջանառված առաջարկությունների փաթեթի քննարկումն էր:

Խորհրդի մասնավոր հատվածը ներկայացնող ասոցիացիաները ներկայացրել են իրենց գործարար անդամների հետ քննարկումների արդյունքները` մատնանշելով խնդրահարույց կետերը և առաջարկել իրականացնել դրանց հետևանքների համապարփակ վերլուծություն:

Քննարկվել են ենթախորհրդի անդամների կողմից բարձրացված մի շարք այլ հարցեր։ Քննարկման արդյունքներով տրվել են մի շարք հանձնարարականներ։

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին