Կարևոր իրադարձություններ

Շատ ընտանիքների ցանկությունն է պարզապես այցելել ընտանիքի անդամի գերեզմանը. Փաուերը՝ ԼՂ-ից տեղահանվածների վերադարձի մասին

10 Հուլիս, 2024 18:11
Շատ ընտանիքների ցանկությունն է պարզապես այցելել ընտանիքի անդամի գերեզմանը. Փաուերը՝  ԼՂ-ից տեղահանվածների վերադարձի մասին

ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցին:

ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությունը, բարօրությունն այսօր էլ կարևոր են: Ու չնայած բավականին մեծ աշխատանք է կատարվել նրանց զբաղվածության ապահովման ուղղությամբ, այնուամենայնիվ, այս խմբի տառապանքները շարունակում են չափազանց մեծ մնալ, քանի որ շատ բան են թողել այնտեղ և շատ մեծ ցավ են կրել:

Շատ ընտանիքների ցանկությունն է պարզապես գնալ, այցելել եկեղեցին, վանքը, ազգականի, ընտանիքի անդամի գերեզմանը, բայց մինչ օրս այդ վերադարձը տեղի չի ունեցել որևէ մնայուն ձևով: Դա բան է, որը մենք շարունակելու ենք կոչ անել, այդ ուղղությամբ շարունակելու ենք աշխատել, բայց պայմանները պետք է պատշաճ լինեն, որպեսզի մարդկանց համար վերադարձն ապահով լինի, այսինքն՝ հիմնարար գործոնը կլինի այն, որ դրա համար նախ պետք է տեղում առկա հանգամանքները փոխվեն»,- նշել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին