Կարևոր իրադարձություններ

Ավինյանի շուրջ օղակն առաջիկայում կսեղմվի՞. «Հրապարակ»

10 Հուլիս, 2024 08:36
Ավինյանի շուրջ օղակն առաջիկայում կսեղմվի՞. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Տիգրան Ավինյանի շուրջ օղակն առաջիկայում կսեղմվի։ Իշխանական կուլիսներում կարծում են, որ պաշտոնավարման 1 տարին լրանալուն պես Փաշինյանն ավագանու միջոցով կազմակերպելու է նրան անվստահություն հայտնելու գործընթաց եւ քաղաքապետ է կարգելու առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին: Թե ինչով է Ավինյանն արժանացել այդ անբարեհաճությանը, ՔՊ-ում չգիտեն, ասում են՝ չի վստահում, հատկապես քաղաքապետ դառնալուց հետո Ավինյանն ավելի ինքնուրույն է դարձել։

Սրանով է պայմանավորված, որ բացահայտվող «հանցագործությունները» նրա շրջապատի հետ են կապվում: Վերջինն Արաբկիրի թաղապետն էր, ում տնային կալանք տվեցին: Առաջիկայում կարող են նոր սկանդալային բացահայտումներ լինել, որոնք հող կնախապատրաստեն անվստահության համար։ Օրենքը քաղաքապետին ընտրվելուց հետո 1 տարվա իմունիտետ է տալիս, այսինքն` մինչեւ հոկտեմբերի 10-ը նա անձեռնմխելի է։ Հիշեցնենք, որ ՔՊ-ն ավագանիում չունի մեծամասնություն, Ավինյանն Արամ Սարգսյանի եւ Վարդան Ղուկասյանի շնորհիվ է քաղաքապետ դարձել»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին