Կարևոր իրադարձություններ

Մատենադարանում ձեռագրերի վերականգնման համար տեղական հումքով թղթի արտադրություն կհիմնվի

10 Հուլիս, 2024 00:25
Մատենադարանում ձեռագրերի վերականգնման համար տեղական հումքով թղթի արտադրություն կհիմնվի

Մաշտոցյան Մատենադարանում նախաձեռնվել է ձեռագրերի վերականգնման համար տեղական հումքով թղթի արտադրություն հիմնել։ Այս մասին հայտնում են Մատենադարանից:

Մատենադարանի վերականգնման բաժնի մասնագետների ուսումնասիրությունների ու փորձարկումների արդյունքում հնարավոր է դարձել աշխարհում հայտնի ձեռագրերի վերականգնման ճապոնական թուղթը ստանալ նաև հայկական հումքից։

Ծրագիրն իրագործվում է Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի, Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող #EU4Culturelture ծրագրի (որի առաջատար գործընկերը Գյոթե Ինստիտուտն է), Impact Hub Yerevan «Իմփաքթ Հաբ Արմենիա Սոցիալական Նորարարության Զարգացման» հիմնադրամի և Մատենադարանի համատեղ ֆինանսավորմամբ։

Ի նշանավորումն մեկնարկող ծրագրի՝ ստորագրվել է հուշագիր՝ Մատենադարանի ու «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի միջև, որի շրջանակում կիրականացվի մինչև 100 ծառի ծառատունկ։

Տնօրեն Արա Խզմալյանն իր երախտագիտությունն է հայտնել գործընկերներին համագործակցության համար։ Վերոնշյալ ընկերությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում պատրաստակամություն են հայտնել ձեռնարկատիրական գործունեւոթյան հետագա փուլերիին նույնպես աջակցելու:

Ծրագիրն այսօր ազդարարվել է նաև խորհրդանշական ծառատունկի արարողությամբ։
Միջոցառման ավարտին հյուրերը մասնակցել են Nazan Tea թեյերի համտեսին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին