Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն ու Իրանի նորընտիր նախագահը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել

09 Հուլիս, 2024 22:34
Փաշինյանն ու Իրանի նորընտիր նախագահը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետն Իրանի նախագահին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և արդյունավետ պաշտոնավարում մաղթել: Զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններին: Կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել:

 

Լրահոս

Դիտել ավելին