Կարևոր իրադարձություններ

Քևին Սփեյսին հանդիպել է կինոարվեստի սիրահարներին (լուսանկարներ)

09 Հուլիս, 2024 19:36
Քևին Սփեյսին հանդիպել է կինոարվեստի սիրահարներին (լուսանկարներ)

Թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում հանդիպել է կինոարվեստի սիրահարներին:

Նա խոսել է իր անցած ուղու, կերտած դերերի ու դեպի կինոաշխարհ՝ անհավանական ճամփորդության մասին, նաև պատասխանել երկրպագուների հարցերին, կիսվել փորձով:

Կրկնակի օսկարակիր, «Ոսկե գլոբուսի»-ի արժանացած դերասանը գրառում է արել կինոգործիչների միության պատին.

«Շնորհակալություն հրաշալի ուղևորության և այս գեղեցիկ կինոփառատոնի համար: Շնորհակալ եմ ինձ այսքան ջերմ ընդունելու համար»,-ասել է Քևին Սփեյսին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին