Կարևոր իրադարձություններ

«Գնթունիք» սուպերմարկետի մոտ տղամարդը փորձել է վերջ տшլ կյանքին

09 Հուլիս, 2024 20:49
«Գնթունիք» սուպերմարկետի մոտ տղամարդը փորձել է վերջ տшլ կյանքին

Հուլիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 04։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ապարանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գնթունիք» սուպերմարկետի մոտ ձախ ձեռքի բազուկի հատվածում երակները կտրած քաղաքացի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել են ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սարգսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նույն օրը ժամը 04։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 48-ամյա Հ․  Հ․-ն Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 39 հասցեում գտնվող «Գնթունիք» սուպերմարկետի ավտոկայանատեղիում ալկոհոլի ազդեցության տակ սուր կտրող գործիքով վնասել է ձախ ձեռքի երակները՝ փորձելով վերջ տալ կյանքին:

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

 

Լրահոս

Դիտել ավելին