Կարևոր իրադարձություններ

Եթե սիրտդ չցավեց մարդկանց համար, ուրեմն սխալ մասնագիտություն ես ընտրել. փրկարար Արմեն Գևորգյան (տեսանյութ)

09 Հուլիս, 2024 18:44
Եթե սիրտդ չցավեց մարդկանց համար, ուրեմն սխալ մասնագիտություն ես ընտրել. փրկարար Արմեն Գևորգյան (տեսանյութ)

ՆԳՆ ՓԾ Փրկարար ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանը մեկնում է վաստակած հանգստի:

Փրկարար ծառայությունում նա ծառայել է 42 տարի։

Աշխատել է արձագանքող ստորաբաժանումներում, որից 20 տարին միայն հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար է եղել, իսկ վերջին 12 տարին աշխատել է Փրկարար ծառայության ապարատում։

Արմեն Գևորգյանը կիսվել է աշխատանքային գործունեության հիշողություններով, ներկայացրել ծառայության դժվարությունները, նաև տվել է խորհուրդներ՝ փրկարարի մասնագիտություն ընտրողներին։ Նրա խոսքով՝ փրկարար լինելու համար պետք է լինել մարդասեր, փրկարար լինել հոգով, հակառակ դեպքում շատ դժվար կլինի ծառայությունում աշխատելը։

Բարեխիղճ, նվիրյալ, բարձր պատասխանատվությամբ օժտված փրկարարին մաղթում ենք քաջառողջություն և հաջողություններ հետագա գործունեության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին