Կարևոր իրադարձություններ

Պապոյանի նախագահությամբ՝ Եկատերինբուրգում կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստը

09 Հուլիս, 2024 18:14
Պապոյանի նախագահությամբ՝ Եկատերինբուրգում կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 8-ին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում կայացել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստը։

Օրակարգային հարցերի թվում էին ռոբոտաշինության զարգացման, արդյունաբերական ռոբոտների արտադրության և ներդրման միջպետական ծրագրի մշակման հնարավորությունը, ինչպես նաև ԵԱՏՄ արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ընթացքում տրամադրվող ֆինանսական աջակցությանը վերաբերող հարցեր։
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին