Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցությանը առնվող հարցեր (տեսանյութ, լուսանկարներ)

09 Հուլիս, 2024 15:16
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցությանը առնվող հարցեր (տեսանյութ, լուսանկարներ)

Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մոհամմադ Նաջաֆին:

Նախարար Պապիկյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ կարևոր առաքելության մեջ:

Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նախկին ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինին՝ արդյունավետ համագործակցության համար:

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին