Կարևոր իրադարձություններ

Պաշտպանի խորհրդականը Ստրասբուրգում մասնակցել է երկօրյա դասընթացի

09 Հուլիս, 2024 12:04
Պաշտպանի խորհրդականը Ստրասբուրգում մասնակցել է երկօրյա դասընթացի

Հուլիսի 1-2-ը Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպվել էր  «Անդրադառնալով ատելության խոսքին և ատելության հիմքով կատարված հանցագործությանը. իրավահավասարության մարմինների դերը բռնության և խտրականության շրջափուլին դիմակայելու հարցում» խորագրով երկօրյա դասընթաց, որին մասնակցել է  նաև Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Անժելիկա Մովսեսովան։

Երկօրյա դասընթացի շրջանակում դասընթացավարները ներկայացրել են ատելության խոսքի դեմ պայքարի վերաբերյալ վերջին շրջանի զարգացումներն ու մոտեցումները, կազմակերպել են խմբային աշխատանքներ, որոնց ընթացքում մասնակիցները հանդես են եկել ելույթներով, փոխանակվել ատելության խոսքի դեմ պայքարի փորձով՝ ոլորտի կատարելագործմանն ուղղված աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությունը կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներին, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակներում:

Դասընթացը կազմակերպվել է «Հավասարության խթանում և խտրականության բացառում. դեպի ավելի ճկուն և ներառական հասարակություններ» և «Հավասարության խթանում և ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքար Արևմտյան Բալկաններում» ծրագրերի շրջանակներում:

 

Լրահոս

Դիտել ավելին