Կարևոր իրադարձություններ

Ուջանում մեքենա է բախվել արգելապատնեշին. ուղևորի կյանքը փրկել չի հաջողվել

09 Հուլիս, 2024 09:39
Ուջանում մեքենա է բախվել արգելապատնեշին. ուղևորի կյանքը փրկել չի հաջողվել

Հուլիսի 8-ին, ժամը 23:47-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1989 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, իսկ ուղևոր Ա. Ա.-ն տեղում մահացել է:

Փրկարարներն Ա. Ա.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնությանը և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին