Կարևոր իրադարձություններ

Որքան շատ է խոսվում դեպի Եվրոպա գնալու մասին, այնքան դժվարանում է շենգեն վիզաներ ստանալը. «Հրապարակ»

09 Հուլիս, 2024 08:20
Որքան շատ է խոսվում դեպի Եվրոպա գնալու մասին, այնքան դժվարանում է շենգեն վիզաներ ստանալը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Որքան մեր իշխանությունը շատ է խոսում դեպի Եվրոպա գնալու մասին, այնքան դժվարանում է ՀՀ քաղաքացիների համար Շենգեն-վիզաներ` ԵՄ երկրներ մուտքի արտոնագիր ստանալը: Մարդիկ հերթագրվում են որեւէ արեւմտյան դեսպանություն մտնելու համար եւ ամիսներով սպասում, որ մտնեն ու մերժում ստանան: Օրինակ, Գերմանիայի դեսպանություն այս օրերին մտնում են 2023-ի դեկտեմբերին հերթագրվածները: Դեսպանությունում էլ նրանք հերթ են կանգնում, տասնյակ փաստաթղթեր ներկայացնում, տեղեկանքներ, բանկային հաշվից քաղվածք եւ 15 հազար դրամ վճարում տեղում: Ապա հյուպատոսության թղթերն ընդունող աշխատակիցը մանրակրկիտ հարցուփորձ է անում` ո՞ւր եք գնում, ինչո՞ւ, իսկ ինչո՞ւ հենց այդ քաղաքը, այլ ոչ թե մեկ ուրիշը: 2 շաբաթ անց մարդը կրկին գնում է` հերթ կանգնում եւ անձնագիրը ստանալով` տեսնում, որ Շենգեն վիզան «չեն խփել» կամ ընդամենը 10 օրվա մուտքի թույլտվություն են տվել»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին