«Փաստ» օրաթերթը գրում է.
«Իրանում օրերս տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում հաղթանակ տարավ Մասուդ Փեզեշքիանը: Կան քաղաքագետներ, որոնք կարծում են, թե այս ընտրությունից քաղաքական կուրսի էական փոփոխություն ակնկալել պետք չէ, քանի որ այդ երկրում արտաքին քաղաքական ուղղությունները նախանշում է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, իսկ նախագահը գործում է նրա գծած շրջանակներում: Այսինքն, կա տեսակետ, որ չպետք է նաև լուրջ փոփոխություն սպասել Հայաստան-Իրան բարիդրացիական հարաբերություններում։
Փոխանակ ամրապնդելու Իրանի հետ հարաբերությունները, նույնիսկ բարեկամ երկրի հետ զորավարժություններ անելու, վերջինիս հակառակորդ երկրի՝ ԱՄՆ-ի հետ են ուսումնական վարժանքներ կազմակերպում, ավելի են մխրճվում արևմտյան սարդոստայնում: Սա կարող է չափազանց վտանգավոր լինել»,-նշեց մեր զրուցակիցը»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: