Կարևոր իրադարձություններ

Արցախցի երեխաները հանդես կգան «Ես շուռ եմ տալիս աշխարհը» ներկայացմամբ. Բեգլարյան

08 Հուլիս, 2024 23:12
Հեղինակ՝ Արտակ Բեգլարյան
Արցախցի երեխաները հանդես կգան «Ես շուռ եմ տալիս աշխարհը» ներկայացմամբ. Բեգլարյան

Dizak Art-ի արցախցի երեխաները վաղը ներկայացում ունեն՝ «Ես շուռ եմ տալիս աշխարհը»՝ Հայաստանի երգի պետական թատրոնում: Այս մասին հայտնում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Հորդորում եմ գնել տոմսեր՝ որակյալ արվեստին հաղորդակից լինելու միջոցով աջակցելով կենտրոնի աշխատանքներին: 

Բեմադրության հիմքում Լեռ Կամսարի «Վերջնական Հայաստանը» և «Քարտեզի առջև» պատմվածքներն են։ Արցախցի փոքրիկներն օգտագործում են տարբեր գեղարվեստական միջոցներ՝ պատմելու իրենց տներից հեռանալու, վախին ու անորոշությանը դիմակայելու, հայրենիքի համար պայքարի ու Արցախ վերադառնալու նվիրական երազանքների մասին»,-ֆեյոբուքյան էջում գրել է նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին