Կարևոր իրադարձություններ

Ամբողջությամբ հիմնանորոգվել և տեխնիկապես արդիականացվել է Ավանի թիվ 12 պոլիկլինիկան. Ավինյան (տեսանյութ)

08 Հուլիս, 2024 22:41
Ամբողջությամբ հիմնանորոգվել և տեխնիկապես արդիականացվել է Ավանի թիվ 12 պոլիկլինիկան. Ավինյան (տեսանյութ)

Երևանցիներին որակյալ ծառայություններ մատուցելը մեր առաջնահերթություններից է:Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը

«Ամբողջությամբ հիմնանորոգվել և տեխնիկապես արդիականացվել է Ավանի թիվ 12 պոլիկլինիկան, որի արդյունքում մարդիկ ավելի հարմարավետ պայմաններում որակյալ բժշկական սպասարկում կստանան։

Ավանում ընթացիկ տարում ավելի քան 14000 քմ տարածք կմաքրվի հողազավթումներից․ կապամոնտաժվեն ավտոտնակներ ու անօրինական շինություններ, որոնց փոխարեն կլինեն բարեկարգ բակեր, խաղահրապարակներ, ֆուտբոլի դաշտեր, կանաչ տարածքներ»,-գրել է նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին