Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում Պապոյանը հանդիպել է ԱՄԷ-ի արտաքին առևտրի պետական նախարարի հետ

08 Հուլիս, 2024 21:23
ՌԴ-ում Պապոյանը հանդիպել է ԱՄԷ-ի արտաքին առևտրի պետական նախարարի հետ

ՌԴ կատարած այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի հետ։

Քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները, արտահանման խթանմանը, որակի ստանդարտացմանը վերաբերող հարցեր,
անդրադարձել են այն ծրագրերին, որտեղ էմիրաթական կողմը կարող է հանդես գալ որպես համաներդրող։
Նախարարը ներկայացրել է Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը՝ առաջարկելով քննարկել այս ուղղությամբ համագործակցելու հնարավորությունները։
Անդրադարձել են նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը կնպաստի Հայաստանի և հարևան երկրների համար տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծմանը։
 

Լրահոս

Դիտել ավելին