Կարևոր իրադարձություններ

Երիտասարդը մեքենայում լիցքավորված ատրճանակ էր պահում

08 Հուլիս, 2024 19:49
Երիտասարդը մեքենայում լիցքավորված ատրճանակ էր պահում

Գեղարքունիքի մարզի պարեկները հուլիսի 7-ի ժամը 5.35-ին Սևանի թերակղզու Ձկնորսների փողոցում, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, ձերբակալել ու, իր վարած «Մերսեդեսով» հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 32-ամյա մի երիտասարդի:

Բաժնում նա ավտոմեքենայում գտնվող պայուսակից ոստիկաններին է ներկայացրել «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավոորված 8 փամփուշտով:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Սևանի քննչական բաժին:

 

Լրահոս

Դիտել ավելին